Փոխվարչապետը հանդիպել է Ռաս ալ Խայմա էմիրության կառավարչի հետ![]() 6 նոյեմբերի 2012 - 15:08 AMT PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն ԱՄԷ կատարած աշխատանքային այցի շրջանակում այսօր հանդիպեց Ռաս ալ Խայմա էմիրության կառավարիչ շեյխ Սաուդ բին Սակր ալ Քասիմիի հետ: Քննարկվեցին Հայաստանի հետ էմիրության տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր, անդրադարձ եղավ էմիրության կողմից Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրերի ընթացքին ու փոխգործակցության ընդլայնման հեռանկարներին: Փոխվարչապետն ընդգծեց Ռաս ալ Խայմայի կարևոր դերը Հայաստան- ԱՄԷ համագործակցության մեջ և հույս հայտնեց, որ հետագա փոխշահավետ ծրագրերի իրականացումը կնպաստի երկկողմ առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը: Ռաս ալ Խայմայի կառավարիչը մասնավորապես անդրադարձավ հանքարդյունաբերության ոլորտում իրականացվող ծրագրերին և դրանց ընդլայնման մտադրություններին: Նա նաև վստահություն հայտնեց, որ «Մաջիդ ալ Ֆուտտեյմ» ընկերության հետ իրենց համագործակցությունը` Երևանի Ավան թաղամասում ներդրումային ծրագրի հետ կապված, նույնպես կնպաստի երկկողմ առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը: Զրուցակիցները կարևորեցին փոխայցելությունների կազմակերպումը, որոնք լրացուցիչ խթան կհանդիսան կապերի ակտիվացման, փոխգործակցության նոր հնարավորությունների բացահայտման համար: Երկուստեք անհրաժեշտ համարվեց նաև գործարարների ուղիղ շփումների կազմակերպումը, որի համար լավ հնարավորություն կարող են լինել նաև երկու երկրների միջև կազմակերպվող գործարար համաժողովները: Նշենք, որ Հայաստանի կառավարության և Ռաս ալ Խայմայի էմիրության միջև 2007թ. ստորագրվել է տնտեսական համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր: ՀՀ փոխվարչապետն ավարտելով աշխատանքային այցը Արաբական Միացյալ Էմիրություններ` մեկնեց Իրաքի Հանրապետություն, որտեղ Ա. Գևորգյանի համանախագահությամբ նոյեմբերի 7-ին տեղի կունենա Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի առաջին նիստը, հայտնում է ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |