Իրականացվող հակակոռուպցիոն միջոցառումները չեն գոհացնում իշխող Հանրապետական կուսակցությանը

Իրականացվող հակակոռուպցիոն միջոցառումները չեն գոհացնում իշխող Հանրապետական կուսակցությանը

PanARMENIAN.Net - Այսօր իրականացվող հակակոռուպցիոն միջոցառումները չեն գոհացնում իշխող Հանրապետական կուսակցությանը և պետք է դրանց չափերը ավելի մեծացնել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը: Ըստ նրա, կոռուպցիան մշտական երևույթ է և մշտապես պետք է պայքարել կոռուպցիայի դեմ: «Դրա համար կան տարբեր միջոցներ և պետք չէ դա կապել որևէ քաղաքական իրադարձության հետ»,- նշեց Հովհաննես Սահակյանը:

ԱԺ պատգամավորն, անդրադառնալով արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի գործունեությանը, նշեց, որ պետք է կույր լինել՝ չտեսնելու համար վերջինիս աշխատանքը: «Իհարկե ոլորտում կան խնդիրներ, բայց այդ խնդիրները լուծելու համար ժամանակ և կամք է հարկավոր»,-նշեց բանախոսը:

Ընդդեմ Հայաստանի Եվրադատարանի վերջերս կայացրած վճիռներում Հովհաննես Սահակյանը արդարադատության նախարարի մեղավորությունը չի տեսնում և չի կարծում, որ Հրայր Թովմասյանը, որպես արդարադատության նախարար անմիջական վերահսկողություն ունի դատարանների նկատմամբ, սակայն պատգամավորը տեսնում է մի շարք օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտություն:

Հիշեցնենք՝ օրեր առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ, որին մասնակցել են «ՀՅԴ» և «Ժառանգություն» կուսակցությունների ներկայացուցիչներ , ինչպես նաև հասարակական և միջազգային մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---