Օծանելիքի որոշ հայտնի տեսակներ կարող են արգելվել և հանվել վաճառքից![]() 6 նոյեմբերի 2012 - 16:16 AMT PanARMENIAN.Net - Օծանելիքի որոշ հայտնի տեսակներ կարող են արգելվել և հանվել վաճառքից՝ ներառյալ շատ կանանց կողմից սիրված «Շանել N 5» օծանելիքը: Այդ մասին հայտնում է բրիտանական Բի-բի-սի ընկերությունը: Պատճառը եվրոպացի գիտնականների եզրակացությունն է այն մասին, որ մի շարք բույրեր պարունակում են ալերգիա առաջացնող նյութեր: Բանը նրանում է, որ վերջին 100 տարիներին օծանելիքի արտադրության մեջ կիրառվել է հատուկ տեսակի մամուռ, որն այժմ ԵՄ-ն ընդգրկել է ալերգիկ միացությունների ցանկում: Արդյունքում կարող են արգելվել «Միսս Դիոր», «Գերլեն» ֆիրմայի «Շալիմար», «Մյուգլեր» ֆիրմայի «Էնջել», ինչպես նաև լեգենդար «Շանել N 5» օծանելիքը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |