Փորձագետ. ԼՂՀ ճանաչումը Նոր Հարավային Ուելսի կողմից հայ համայնքի արդյունավետ աշխատանքի հերթական օրինակն է 6 նոյեմբերի 2012 - 16:43 AMT PanARMENIAN.Net - «Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի օրենսդիր խորհրդի բանաձևը ԼՂՀ ճանաչման մասին հայ համայնքի արդյունավետ աշխատանքի հերթական օրինակն է, որն առավելագույնս է օգտագործում ունեցած հնարավորությունները արտաքին քաղաքականության գծով պաշտոնական Երևանին ու Ստեփանակերտին աջակցելու համար»,- Analitika.at.ua-ին տված հարցազրույցում հայտարարել է ուկրաինացի փորձագետ, «Քաղաքականություն» վերլուծական կենտրոնի միջազգային նախագծերի համակարգող Օլեգ Սմիռնովը: «Բացի այդ, նման մարտավարությունը, այն է Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման հասնելը այդ հարցը տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով առաջ մղելու ճանապարհով, կարող է բավականին արդյունավետ լինել մի իրավիճակում, երբ Եվրոպայի երկրների ու ԱՄՆ կառավարությունները փորձում են անտեսել գործերի իրական դասավորությունը Կովկասում»,-ասել է փորձագետը: Ավստրալական Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդրական խորհուրդը միաձայն բանաձև է ընդունել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման և 20 տարի առաջ իր անկախության մասին հայտարարած Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին: Բանաձևը ներկայացվել է խորհրդի քննարկմանը Մարի Ֆիկարոյի կողմից: Բանաձևում կոչ է արվում Ավստրալիայի կառավարությանը ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը և ամրապնդել նրա հետ հարաբերությունները: Ընդունված բանաձևում Օրենսդրական խորհուրդը ճանաչում է, մասնավորապես, ժողովուրդների հիմնական իրավունքը, այդ թվում` ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ընդգծում է Ղարաբաղի ջանքերն օրինական ընտրություններ անցկացնելու ճանապարհով ազատ և ժողովրդավարական հասարակություն ձևավորելու ուղղությամբ, աջակցում Ղարաբաղի ընդգրկմանը միջազգային հասարակություն և կոչ անում համագործակցել միջազգային հանրության հետ տարածաշրջանային խնդիրների լուծման համար, կոչ անում սահմանել խաղաղ հարաբերություններ և շարունակել տնտեսական և մարդասիրական աջակցությունը Ղարաբաղին: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ են արձակվել Նրանք 3 ամիս չեն կարողանալու վարել իրենց հաղորդումը |