BBC-Ն ԿՑԱՆԿԱՆԱՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈՒՆԵՆԱԼ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ՄՇՏԱԿԱՆ ԱԼԻՔ

PanARMENIAN.Net - BBC World Service կցանկանար Հայաստանում ունենալ հեռարձակման մշտական ալիք: Այս մասին ռադիոընկերության ղեկավարությունը տեղեկացրել է Մեծ Բրիտանիայում եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպան Վահե Գաբրիելյանի հետ հանդիպման ընթացքում, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Ներկայումս BBC-ն հեռարձակումներն է կատարում է «Վան» եւ «Իմպուլս» ռադիոալիքներում, որոնք BBC-ին տրամադրում են ընդամենը կես ժամ: Հայաստանի դեսպանի BBC ռադիոընկերություն այցելության ընթացքում նա պատասխանել է «Ղարաբաղյան էջ» կայքի ընթերցողների հարցերին, որոնք առնչվել են ղարաբաղյան հակամարտությանը, Հայոց ցեղասպանությանը եւ Հայաստանի ներքաղաքական իրավիճակին: Նա պատասխանել է նաեւ BBC ադրբեջանական եւ թուրքական խմբագրությունների հարցերին: Վ. Գաբրիելյանը հարցազրույց է տվել նաեւ «Լոնդոնինֆո» շաբաթաթերթին, որտեղ ներկայացրել է Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրները:


 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---