Երևանն ու Մինսկը շահագրգռված են ամրապնդել գործընկերային հարաբերությունները![]() 6 նոյեմբերի 2012 - 16:51 AMT PanARMENIAN.Net - Բելառուսն ու Հայաստանը հաստատել են քաղաքական, տնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում հարաբերությունները ամրապնդելու փոխադարձ հետաքրքրությունը: Այդ մասին հայտնել է Բելառուսի ԱԳՆ մամլո ծառայությունը Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյի և ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի Մինսկում կայացած հանդիպման ավարտին: «Կողմերը կարծիքներ են փոխանակել նախօրեին տեղի ունեցած հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստի արդյունքների վերաբերյալ: Քննարկվել են հայ-բելառուսական փոխգործակցության վիճակն ու հեռանկարները: Նշվեց, որ ապրանքաշրջանառության առկա մակարդակը չի համապատասխանում կողմերի տնտեսական ներուժին ու հայ-բելառուսական հարաբերությունների մակարդակին», հայտնել է մամլո ծառայությունը, փոխանցում է «ԲԵԼՏԱ» գործակալությունը: Քննարկվել են մի շարք նախագծեր: Այդպես, հայկական կողմը ուշադրությունը հրավիրել է Հայաստանում ստեղծվող ազատ տնտեսական գոտիներին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |