Մ.Վլասով. Ես հասա նպատակիս՝ հաղթեցի Գևորին և քայլ արեցի դեպի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մենամարտը 6 նոյեմբերի 2012 - 17:03 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանցի բռնցքամարտիկ Մաքսիմ Վլասովը Խորեն Գևորի հանդեպ տարած հաղթանակից հետո խոստովանել է, որ այնքան էլ գոհ չէ իրենից: «Դեռ մենամարտի տեսագրությունը չեմ նայել: Սակայն, մարզչի հետ մենամարտից անմիջապես հետո նշել ենք այն պահերը, որոնց վրա պետք է աշխատել: Ընդհանուր առմամբ ես վատ չանցկացրեցի մենամարտը, այն հետաքրքիր ու դիտարժան ստացվեց»,-գտնում է մարզիկը: Ըստ նրա, բոլորը նրանից սպասում էին, որ նա ժամանակից շուտ կավարտի մենամարտը նոկաուտով: Սակայն, բռնցքամարտիկը գտնում է, որ բոլորը չէին հասկանում, որ այս մրցակցի հետ դա այնքան էլ դյուրին չէր անել. «Խորեն Գևորը շատ փորձառու է, նա 41 մենամարտ է անցկացրել: Նա ձախլիկ է, և դա նրան անմիջապես անսովոր պայմանների մեջ է դնում: Իմ կարիերայում սա ընդամենը երրորդ ձախլիկ մարզիկն էր: Ես հասա նպատակիս՝ հաղթեցի, այժմ մտադիր եմ WBC վարկանիշում բարձրանալ ութերորդ տեղից վեցերորդը: Ես քայլ արեցի դեպի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մենամարտը»: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները Ռուբեն Վարդանյանի ուղերձը «Ավրորային»․ Ավելի, քան երբևէ, համոզված եմ` արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը «Արցախ տեղափոխվելու որոշումս կայացրեցի «Ավրորա»-ի հերոսների շնորհիվ»,–նշել է նաև Բաքվի բանտից ուղարկված ուղերձում |