Մալաթիա-Սեբաստիա ֆուտբոլի առաջնության հաղթող է դարձել Բ-3 թաղամասի թիմը![]() 6 նոյեմբերի 2012 - 18:02 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի միջբակային ֆուտբոլի ամենամյա առաջնության եզրափակիչ խաղին: Խաղի հիմնական ժամանակում հաղթողի կոչումը վիճարկող Բ-3 և Ծերենց թիմերի պայքարն ավարտվել է գոլազուրկ ոչ ոքիով: Հաղթողը որոշվել է հետխաղյա 11-մետրանոց հարվածներով, որում ավելի դիպուկ են եղել Բ-3 թաղամասի ֆուտբոլիստները: Մարգարյանը շնորհավորել է առաջնության բոլոր մասնակիցներին և ընգծել, որ բակային ֆուտբոլի խրախուսումից է կախված հայկական ֆուտբոլի զարգացումը: Նա վարչական շրջանի միջբակային ֆուտբոլի ամենամյա առաջնության հաղթող թիմի անդամներին պարգևատրել է ոսկե մեդալներով ու նրանց է փոխանցել առաջնության գավաթը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |