Հանրապետական Միթ Ռոմնին որոշել է շարունակել քարոզարշավն ընտրությունների օրը![]() 6 նոյեմբերի 2012 - 19:35 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահի թեկնածու, հանրապետական Միթ Ռոմնին, ի տարբերություն իր մրցակից Բարաք Օբամայի, որոշել է ընտրություններիի օրը շարունակել պայքարել ընտրողների ձայների համար: ԱՄՆ քաղաքացիները նոյեմբերի 6-ին ընտրում են նախագահ, կոնգրեսի անդամներ և 11 նահանգների նահանգապետեր: Հանրապետական Ռոմնին մտադիր է շնորհակալություն հայտնել կամավորներին, որոնք աշխատել են նրա քարոզարշավի համար և խոսել ընտրողների հետ՝ հույս ունենալով չկողմնորոշվածներին տրամադրել իր կողմը: Ռոմնիի ընտրական շտաբի ներկայացուցիչը նշել է, որ ընտրությունների օրը քարոզարշավը նորմալ երևույթ է, և հավելել, որ 2008-ին համապատասխան միջոցառումների մասնակցել են թե Օբաման, թե Ջոն Մաքքեյնը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |