«Հարսնաքարի գործով» տուժող. Բոլորը հարվածում էին, կանգնած մարդ կամ բաժանող չի եղել 6 նոյեմբերի 2012 - 19:31 AMT PanARMENIAN.Net - Այսօր «Հարսնաքարի գործով» դատական նիստի ժամանակ ընդմիջումից հետո տուժող Արտակ Բայադյանը նորից հայտարարեց. «Ամենաքիչը տասնըհինգ հոգի էին, բոլորը, ում տեսել եմ, հարվածում էին: Կանգնած մարդ կամ բաժանող չի եղել: Ամեն ինչ պլանավորված էր»: Մեղադրյանլների պաշտպանները շարունակեցին հարցեր տալ: Ամբաստանյալ Արման Բաղդասարյանի պաշտպան Միհրան Պողոսյանը և ամբաստանյալ Արման Խաչատրյանի պաշտպան Ավագ Լալայանը հարցեր ուղղեցին իրենց պաշտպանյալներին ճանաչման ներկայացնելու քննչական գործողության ժամանակ տեսաձայնագրման, իրենց պաշտպանյալների հետ ներկայացված անձանց արտաքին տեսքի ու հագուկապի նմանության մասին: Արտակ Բայադյանը պատասխանեց, որ մյուսների մասին մանրամասներ չի հիշում, քանի որ մի հայացք է գցել ու ճանաչել ամբաստանյալներին: Այս դատական նիստի ժամանակ պաշտպանական կողմը միջնորդեց այսուհետ դատական նիստերն անցկացնել շաբաթական մեկ անգամ՝ իրենց պաշտպանյալների պաշտպանական իրավունքը լիարժեք իրագործելու նպատակով: Դատարանը նշեց, որ արդեն որոշում է կայացրել շաբաթական 2 դատական նիստ անցկացնելու մասին, սակայն չբացառեց, որ հետագայում այդ որոշումը կարող է վերանայվել: Նախորդ դատական նիստում սկսված, այսօր շարունակված տուժող Արտակ Բայադյանի հարցաքննությունը կշարունակվի նոյեմբերի 9-ին: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | ՔՊ–ականը՝ ընդդիմադիրներին․ Ընկել եք Տավուշի հետևից, ռուս խաղաղապահների համար տեղակայման վա՞յր եք փնտրում «Դուք դրան եք լծված հիմա»,– ասել է նա Կինոյի զարգացմանն ուղղված գործընթացները կկանոնակարգվեն «Հայաստանի ազգային կինոկենտրոնը» կվերակազմավորվի «Հայաստանի կինոյի հիմնադրամի» Ընդդիմադիր պատգամավորները դեսպաններին փակ հանդիպման կհրավիրեն «Նպատակն է ճշտել, թե ի՞նչ պատկերացում ունեն այդ երկրները Հայաստանում ստեղվծած իրավիճակի վերաբերյալ»,- նշել է Աբրահամյանը Մարուքյան․ Տավուշի ժողովրդի անկեղծ բողոքն օտար միջամտությանը վերագրելն ուղղակի խայտառակություն է «Գործակալների մի խումբ եթերից եթեր է վազում ու պիտակավորում անկեղծ պայքարող մարդկանց ու հոգևորականներին»,–նշել է նա |