Բետոնե բլոկերը` վթարների պատճառ. Երևան-Արտաշատ մայրուղին պարալիզացված է 6 նոյեմբերի 2012 - 19:31 AMT PanARMENIAN.Net - Երևան-Մասիս-Արտաշատ մայրուղին դժվարանցանելի ու անգամ վտանգավոր է դարձել. հատկապես` Մասիսից դուրս եկող մեքենաների համար` վերջին շրջանում վթարների հիմնական պատճառը մայրուղու կեսը զբաղեցրած անթիվ բետոնե բլոկերն են: Մոտ երկու ամիս առաջ մեկնարկած «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրով իրականացվող շինարարությունը, կարծես, սկսվել է, բայց դժվարությամբ է շարժվում… Ճանապարհը մաս-մաս վերանորոգելու փոխարեն գրեթե ամբողջ մայրուղին են պարալիզացրել, վարորդներին համար թողնելով երթևեկելի 2-ից միայն մեկ գիծը: Դեռևս ընթանում են նախապատրաստական աշխատանքները` ոչ ամբողջությամբ, բայց մաքրվել է մայրուղու հանդիպակած ճանապարհներն իրարից բաժանող միջնամասը: Բացի այդ տարածքից, սահմանափակ է նաև ճանապարհի այն հատվածը, որտեղ աշխատանքներ դեռ չեն տարվում: Թե ինչու` անհասկանալի է, քանի որ աշխատող բրիգադը դեռևս բավական հեռու է այդտեղից: Միգուցե հարցը նրանում է, որ պետք էր շահագործել այն բազմաթիվ բետոնե բլոկերը, որոնք քիփ կողք-կողքի շարված են ամբողջ մայրուղով մե՞կ… Ի դեպ, դրսից բերված տեխնիկան, որը «Հայաստանում մինչ այդ չկար», ինչպես ծրագրի մեկնարկին խոստանում էր տրանսպորտի նախարարը, դեռևս հորիզոնում չի նկատվում. երևի շահագործման չի հանձնվել… Հ.Գ. Երբ պատրաստվում էինք հրապարակել այս նյութը, տեղեկություն ստացանք, որ հենց այս պահին Երևան-Մասիս ճանապարհին տեղի է ունեցել հերթական ավտովթարը… Ականատեսների խոսքով, բախվելով բետոնե բլոկերին, մեքենան դուրս էր եկել երթևեկելի մասից ու հայտնվել հանդիպակած ճանապարհներն իրարից բաժանող միջնամասում:
Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |