Ադրբեջանը նոտա է հղել Ավստրալիային, բայց, չգիտես ինչու, Թուրքիայում իր դեսպանատան միջոցով![]() 6 նոյեմբերի 2012 - 20:32 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը Ավստրալիային բողոքի նոտա է հղել Նոր Հարավային Ուելսի կողմից ընդունված նոր բանաձևի հետ կապված, բայց, չգիտես ինչու, Թուրքիայում իր դեսպանատան միջոցով: Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, մեջբերելով Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայությունը, Անկարայում Ադրբեջանի դեսպանատունը բողոքի նոտա է հղել Ավստրալիային՝ Նոր Հարավային Ուելսի կողմից «Ժողովուրդների, այդ թվում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչելու մասին» բանաձևի ընդունման առիթով: Հոկտեմբերի 24-ին Ավստրալական Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդրական խորհուրդը միաձայն բանաձև է ընդունել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման և 20 տարի առաջ իր անկախության մասին հայտարարած Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին: Բանաձևը ներկայացվել է խորհրդի քննարկմանը Մարի Ֆիկարոյի կողմից: Բանաձևում կոչ է արվում Ավստրալիայի կառավարությանը ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը և ամրապնդել նրա հետ հարաբերությունները: Ընդունված բանաձևում Օրենսդրական խորհուրդը ճանաչում է, մասնավորապես, ժողովուրդների հիմնական իրավունքը, այդ թվում` ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ընդգծում է Ղարաբաղի ջանքերն օրինական ընտրություններ անցկացնելու ճանապարհով ազատ և ժողովրդավարական հասարակություն ձևավորելու ուղղությամբ, աջակցում Ղարաբաղի ընդգրկմանը միջազգային հասարակություն և կոչ անում համագործակցել միջազգային հանրության հետ տարածաշրջանային խնդիրների լուծման համար, կոչ անում սահմանել խաղաղ հարաբերություններ և շարունակել տնտեսական և մարդասիրական աջակցությունը Ղարաբաղին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |