«Ժողովուրդ». Սամվել Նիկոյանը «բոյկոտում» է ԱԺ նիստերը![]() 7 նոյեմբերի 2012 - 09:35 AMT PanARMENIAN.Net - «Ժողովուրդ»-ը գրում է, որ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիկոյանն այս խորհրդարանի աշխատանքներում նկատելի պասիվ է և դրանք յուրօրինակ կերպով է «բոյկոտում»։ Վերջինս ԱԺ նիստը սկսվելուն պես գրանցվում է, լավագույն դեպքում մասնակցում քվեարկությանը, որից հետո շատ արագ լքում է ԱԺ դահլիճը։ «Տեսակետ կա, որ Նիկոյանը 6 ամիս ԱԺ նախագահ աշխատելուց հետո իր պատվից ցածր է համարում պատգամավոր աշխատել։ «Դուք առաջին մասով ճիշտ էիք, որ դահլիճում միայն քվեարկությանն եմ մասնակցում, սակայն Աժ մնացած աշխատանքներին հետևում եմ իմ սենյակից»,–«Ժոդովուրդ»–ի հետ զրույցում իր պասիվությունն այսպես է պարզաբանել Նիկոյանը։ Հարցին, թե իրեն ինչն է խանգարում մինչև վերջ մնալ դահլիճում և հետևել աշխատանքներին, պատգամավորը հավաստիացրել է, որ հաջորդ քառօրյայից հետո բարձրացված հարցը լուծված կլինի. «Այո, ճիշտ եք, պետք է ավելի երկար մնալ և փորձել բոլոր հարցերի քննարկումներին մասնակցել»,-ասել է նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |