Ծանրորդ Սմբատ Մարգարյանը դարձել է ուսանողների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր![]() 7 նոյեմբերի 2012 - 10:34 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի Էյլատ քաղաքում մեկնարկել է ուսանողների ծանրամարտի աշխարհի առաջնությունը: Մրցումների առաջին օրը հաջող էր հայ մարզիկների համար: Մինչև 56 ք/կ-ում Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, Սինգապուրի պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Սմբատ Մարգարյանը զբաղեցրել է երրորդ տեղը: Պոկում վարժությունում նա բարձրացրել է 100 կգ, իսկ հրում վարժությունում` 131: Երկամարտի արդյունքում նա 231 կգ արդյունքով նվաճել է ԱԱ բրոնզե մեդալ: Հաղթող է դարձել Իգոր Բոուրը (Մոլդովա) 258 կգ արդյունքով: Այսօր` նոյեմբերի 7-ին, ուսանողերի աշխարհի առաջնությունում հայ մարզիկներից հանդես կգա Վանիկ Ավետիսյանը (69ք/կ): ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |