Միրչա Լուչեսկու. Շատ բարդ խաղ կլինի, քանի որ դա խմբից դուրս գալու «Չելսիի» վերջին շանսերից է![]() 7 նոյեմբերի 2012 - 10:43 AMT PanARMENIAN.Net - «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն «Չելսիի» հետ Չեմպիոնների լիգայի խմբային խաղից առաջ նշել է, որ լոնդոնյան թիմի խաղացողները ցանկացած կազմում խաղում են միանման ֆուտբոլ: «Չելսիի» խաղացողների մակարդակը շատ բարձր է: Մենք գիտենք, թե ինչ սպասել մրցակցից: Մենք լավ ենք նախապատրաստվել խաղին և լավ մարզավիճակում ենք: Ցանկանում եմ նշել, որ մեզ համար կարևոր է հաղթել այս խաղում` մեր հեղինակությունը պահպանելու համար: Ես բարձր եմ գնահատում «Չելսիին», դա լավ թիմ է: Ես պետք է ասեմ նաև, որ մենք չենք խաղում անգլիական ֆուտբոլ»,- Լուչեսկուի խոսքերը հաղորդում է «Շախտյորի» պաշտոնական կայքը: Լուչեսկու կարծիքով, շատ բարդ խաղ է լինելու, քանի որ դա խմբից դուրս գալու «Չելսիի» վերջին շանսերից է: «Չելսի»-«Շախտյոր» խաղը կայանալու է նոյեմբերի 7-ին «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |