Դեսպան Մանուկյանը հանդիպել է Վրաստանի նորընտիր խորհրդարանի նախագահի հետ![]() 7 նոյեմբերի 2012 - 11:12 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 5-ին Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանն այցելեց Քութաիսիում տեղակայված Վրաստանի նորընտիր խորհրդարան` վերջինիս նախագահի և ղեկավար կազմի այլ անդամների հետ հանդիպման նպատակով: Վրաստանի խորհրդարանի նորանշանակ խոսնակ Դավիթ Ուսուփաշվիլին, ողջունելով ՀՀ դեսպանին, նշեց, որ ՄԱԿ-ի և ԵՄ-ի դեսպաններից հետո սա իր երրորդ հանդիպումն է Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ, ընդ որում` Հայաստանի դեսպանն առաջինն է, ում հետ հանդիպումը կայանում է Քութաիսիի խորհրդարանի նորակառույց շենքում: Շնորհակալություն հայտնելով ընձեռված հնարավորության համար` դեսպան Մանուկյանը համոզմունք հայտնեց, որ ծանոթությունը նորընտիր խորհրդարանի ղեկավարության հետ և իր այցի ընթացքում ձեռք բերվելիք պայմանավորվածությունները գործնական նոր լիցքեր կհաղորդեն ոչ միայն միջխորհրդարանական համագործակցությանը, այլև կարևոր քայլ կհանդիսանան հայ-վրացական հարաբերությունների ամրապնդման և խորացման հեռանկարի տեսանկյունից: Վրաստանի խորհրդարանի նախագահը և ՀՀ դեսպանը, բարձր գնահատելով հայ-վրացական երկկողմ հարաբերությունների մակարդակը անվտանգության հարցերի, տնտեսական, էներգետիկ և տարանցիկ առևտրի, կրթամշակութային և այլ բնագավառներում, միակարծիք էին համագործակցության հետագա խորացման անհրաժեշտության առումով: Երկուստեք ամրագրվեց տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանն ու տնտեսական ինտեգրմանն ուղղված քայլերի ակտիվացման կարևորությունը: Վրաստանի օրենսդիր մարմնի ղեկավարը պատրաստակամություն հայտնեց նոր լիցք հաղորդել երկկողմ հարաբերությունների խթանման գործընթացին, մասնավորապես` միջխորհրդարանական հարաբերությունների ոլորտում: Զրուցակիցներն անդրադարձան նաև Վրաստանի հայ համայնքին հուզող հիմնախնդիրներին և դրանք անկաշկանդ բարձրացնելու և քննարկելու իրավական և փաստացի հնարավորության ապահովման կարևորությանը: Դեսպան Մանուկյանն իր զրուցակցին փոխանցեց ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձն ու Հայաստան այցելելու հրավերը, ինչը սիրով ընդունվեց Վրաստանի օրենսդիր մարմնի ղեկավարի կողմից: Վրաստանի խորհրդարանի խոսնակի առաջին տեղակալ տիկին Մանանա Կոբախիձեի հետ հանդիպման ընթացքում դեսպան Մանուկյանն անդրադարձավ միջխորհրդարանական համագործակցության ընդլայնմանն ուղղված գործընթացներին: Զրուցակիցները, մասնավորապես, ընդգծեցին պատգամավորական բարեկամության խմբերի համագործակցության, օրինաստեղծ գործունեության բնագավառում փորձի փոխանակման, միջազգային հարթակներում համագործակցության կարևորությունը: Նույն օրը դեսպան Մանուկյանը հանդիպումներ ունեցավ նաև Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակներ Զուրաբ Աբաշիձեի, Մուրման Դումբաձեի և Զվիադ Ձիձիգուրիի, ինչպես նաև խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Թեդո Ջափարիձեի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |