Կոպենհագենում Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես է բացվել 7 նոյեմբերի 2012 - 11:19 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 6-ին Կոպենհագենի Թագավորական գրադարանի մաս կազմող Հումանիտար հետազոտությունների գրադարանում կայացավ «Հայոց ցեղասպանությունը և սկանդինավյան արձագանքը» խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրության բացումը: Այն կազմակերպվել էր Դանիայում ՀՀ դեսպանության և Դանիայի Թագավորական գրադարանի կողմից` Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համագործակցությամբ: Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, ցուցահանդեսի բացմանը ներկա էին Կոպենհագենում հավատարմագրված մի շարք երկրների դեսպաններ և դիվանագետներ, քաղաքական, գիտական, մշակութային շրջանակների ներկայացուցիչներ, լրագրողներ, հոգևորականներ, Կոպենհագենի համալսարանի ուսանողներ և հայ համայնքի ներկայացուցիչներ: Ցուցադրության մաս կազմող տասնչորս պաստառները հանգամանալիորեն ներկայացնում են Հայոց ցեղասպանությունից առաջ և հետո սկանդինավյան միսիոներուհիների, դիվանագետների, քաղաքական և հասարակական գործիչների, լրագրողների, բարեգործական կազմակերպությունների, բժիշկների և այլոց արձագանքն Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրագործված զանգվածային բնաջնջման քաղաքականությանը: Բացման խոսքով հանդես եկավ Թագավորական գրադարանի մաս կազմող հումանիտար հետազոտությունների գրադարանի ղեկավար Հանս Քրիստիան Միկելսենը: Այնուհետև, ելույթ ունեցավ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը` «Հայոց ցեղասպանության եվրոպական հիշողության սկանդինավյան ուղղությունը» թեմայով: Նա, իր խոսքում կարևորելով այսպիսի ցուցադրության կարևորությունը Կոպենհագենում, անդրադարձավ Հայոց ցեղասպանության և տարբեր ժողովուրդների և երկրների պատմության ու հիշողության փոխկապակցվածությանը: Գյուլինգի պատմության թանգարանի տնօրեն Մոգենս Հոյմարկն իր հակիրճ ելույթում ներկայացրեց դանիացի հայասեր Կարեն Յեփփեի կյանքը և գործունեությունը: Ելույթով հանդես եկավ նաև Յուսի Բյորնը` ներկայացնելով իր տատի` նորվեգացի միսիոներ Բոդիլ Բյորնին նվիրված «Չերգված հերոսուհին» ֆիլմի նախագիծը: Իր խոսքում Դանիայում ՀՀ դեսպան Հրաչյա Աղաջանյանը նշեց, որ սկանդինավյան երկրների բազմաթիվ քաղաքացիներ ակտիվորեն արձագանքեցին հայ ժողովրդին պատուհասած այդ արհավիրքին և կարողացան մարդասիրական լայն գործունեություն ծավալել հայերին փրկելու, ապաստան տալու և սնունդ ապահովելու ուղղությամբ: Դեսպանը հիշատակեց նվիրյալ սկանդինավցիների անունները և կարևորեց ապագայի այն տեսլականը, որով առաջնորդվում էին «հայասիրական մղումներով տոգորված այդ անձնուրաց մարդիկ, որոնք, թողնելով իրենց բարեկեցիկ կյանքը, եկել և հայտնվել էին Օսմանյան կայսրության կողմից ստեղծված դժոխային պայմաններում` նպատակ ունենալով ամեն գնով օգնել և սատար կանգնել եղեռնից մազապուրծ հայերին»: Դեսպան Աղաջանյանը, մասնավորապես, ընդգծեց. «Անգնահատելի է այս անձանց նվիրումը, դժվար է բառերով արտահայտել կրած ֆիզիկական և հոգեկան այն ցավը, որ սկանդինավյան հայասերներն ապրում և վերապրում էին ամեն օր` տեսնելով, թե ինչպես է բնաջնջվում մի ողջ ժողովուրդ»: Դեսպանը նշեց նաև, որ «մենք եկել ենք ոչ թե ողբալու մահը, այլ ոգեկոչելու կյանքը»: Ելույթի վերջում դեսպանը շնորհակալություն հայտնեց բոլոր ներկա գտնվողներին և, հատկապես, Դանիայի Թագավորական գրադարանին, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին` ի դեմս տնօրեն Հայկ Դեմոյանի: Երեկոյի ընթացքում հնչեցին հայ մեծ երգահան Կոմիտասի ստեղծագործությունները: Ցուցահանդեսը շարունակվելու է մինչև դեկտեմբերի 15-ը: Ուշագրավ Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ «Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է Նշվել է, որ 15 անձի նկատմամբ հետաքննությունն ավարտվել է։ Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ը Երևանում է հյուրընկալում 5-րդ Harmony Meetup-ի web3 մասնագետներին Պանելային քննարկումների կարմիր թելը «կենտրոնացած է ապակենտրոնացման» վրա Ակբա Լիզինգը գլխամասային նոր գրասենյակ ունի Գլխամասային գրասենյակն ունի անհատական ավտոկայանատեղի, գործնական հանդիպումների համար սրահներ «Ազատություն»․ ՀՀ-ն 10 մլն եվրո կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից՝ Հունգարիան հանել է արգելանքը Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանին ևս 10 մլն եվրո կհատկացվի՝ ականազերծման համար Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Silicon Mountains Shirak տեխնոլոգիական ֆորումին Յիրիկյանի ելույթի թեման էր «Մարդկայինը կամ թվայինը, ո՞րն է առաջնահերթ» |