Լևոն Արոնյան. Ջերմուկում ես պատրաստվել եմ London Chess Classic գերմրցաշարին![]() 7 նոյեմբերի 2012 - 11:53 AMT PanARMENIAN.Net - Լևոն Արոնյանն ավարտել է ուսումնամարզական հավաքը, որը սկսվել էր հոկտեմբերի 24-ին Ջերմուկում: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Արոնյանն ասաց, որ իր հետ միասին այլ շախմատիստներ էլ են մարզվել և մարզումը լավ է անցել: «Ջերմուկում ես պատրաստվում էի London Chess Classic գերմրցաշարին, որը մեկնարկում է դեկտեմբերին»,-ասել է շախմատիստը: Արոնյանը նշել է, որ London Chess Classic-ը շատ կարևոր մրցաշար է և ինքն ամեն ինչ կանի լավ հանդես գալու համար: London Chess Classic-ը կանցնի դեկտեմբերի 1-10, մրցաշարին կմասնակցեն նաև Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան), Մայքլ Ադամսը, Հավայն Ջոնսը (Անգլիա) և Յուդիթ Պոլգարը (Հունգարիա): ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |