Փոխվարչապետն իր այցը Իրաք սկսել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումից![]() 7 նոյեմբերի 2012 - 11:43 AMT PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Արմեն Գևորգյանի գլխավորած պատվիրակությունը Իրաքի Հանրապետություն այցը նոյեմբերի 6-ի երեկոյան սկսեց հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումից: Պատվիրակության կազմում են ՀՀ առողջապահության նախարար Դ. Դումանյանը, գյուղատնտեսության նախարար Ս. Կարապետյանը, արտաքին գործերի, էկոնոմիկայի, էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարարները, պաշտոնատար այլ անձինք: Մինչ հանդիպումը փոխվարչապետը և պատվիրակության մյուս անդամները ծաղիկներ դրեցին Բաղդադի Սբ Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ եկեղեցու բակում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարին: Եկեղեցում էլ կայացավ հանդիպումը, որին ներկա էին Ազգային կենտրոնական վարչության, համայնքում գործող ազգային կազմակերպությունների անդամներ: Իրաքի հայոց թեմի առաջնորդ Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանը ողջունեց Հայաստանի պաշտոնական պատվիարակության այցը Իրաք` նկատելով, որ վերջին տարիների ընթացքում սա հայրենիքից ժամանած առաջին նման պատվիրակությունն է և նշելով, որ այդ այցերը ոգեշնչում են համայնքին: Փոխվարչապետը ողջունեց ներկաներին` ընդգծելով, որ Իրաքի հայ համայնքը պատմություն և ավանդույթներ ունեցող այն գաղթօջախներից է, որը գոյության ընթացքում բազմաթիվ փորձությունների միջով է անցել: «Գիտենք, թե ինչպիսի դժվարությունների միջով է անցել իրաքահայ համայնքը վերջին տարիներին: Հուսով եմ, որ այդ ամենն արդեն անցյալում է, և հայ համայնքն արագ կվերականգնի ուժերը ու իր նպաստը կունենա երկու երկրների հարաբերությունների զարգացմանը»,-ասաց փոխվարչապետը: Նա գնահատելի համարեց համայնքի և համայնքային կազմակերպությունների աշխատանքն ու դերը ազգային հոգևոր և մշակութային արժեքների պահպանության գործում: Փոխվարչապետը վստահեցրեց, որ Հայաստանը մշտապես լինելու է սփյուռքահայ հայրենակիցների կողքին` նշելով, որ ՀՀ սփյուռքի նախարարության ստեղծումը սփյուռքի հայրենակիցների խնդիրներին ավելի մեծ ուշադրություն դարձնելու, հայրենիք-Սփյուռք հարաբերություններին ավելի համակարգված բնույթ հաղորդելու նպատակ ուներ, և վերջին տարիներին այդ ուղղությամբ լուրջ աշխատանք է իրականացվում: Հանդիպմանը քննարկվեցին համայնքային կյանքին, Իրաքի ներքին իրավիճակին, համայնքին հուզող խնդիրներին վերաբերող հարցեր: Երեկոյան փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունը մասնակցեց Իրաքի փոխվարչապետ Ռոշ Նուրի Շուայեսի անունից պաշտոնական ընդունելությանը: Հանդիպմանը երկու երկրների փոխվարչապետները քննարկեցին միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստի օրակարգին, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների խորացմանն առնչվող հարցեր, հայտնում է ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը:-- ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |