Քորթնի Լավը հերքել է լուրերը Քոբեյնի մասին մյուզիքլի ստեղծման վերաբերյալ

Քորթնի Լավը հերքել է լուրերը Քոբեյնի մասին մյուզիքլի ստեղծման վերաբերյալ

PanARMENIAN.Net - Քորթնի Լավը հերքել է լուրերը իր հանգուցյալ ամուսնու՝ Կուրտ Քոբեյնի կյանքի և նրանց փոխհարաբերությունների մասին մյուզիքլի ստեղծման վերաբերյալ: The Observer-ին տված հարցազրույցում նա հայտարարել է, որ երբեմն ավելի լավ է չփորփրել անցյալը և նա չի ցանկանում վաճառքի հանել Nirvana խմբի առաջատարի մասին հիշողությունը:

Ավելի վաղ մյուզիքլի ստեղծման մտադրության մասին հայտարարել էր երգչուհու պրոդյուսեր Սեմ Լուտֆին: Լուտֆին հայտարարել էր, որ նախագիծը դեռ սկզբնական փուլում է և կարող է ստանալ բրոդվեյան բեմադրության կամ կինոֆիլմի ձև: New York Daily News աղբյուրը հաստատել է, որ նա իրոք համագործակցում է Լուտֆիի հետ, հայտնում է Լենտա.ռու-ն:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---