Գարեգին Բ-ն ցավակցական հեռագիր է հղել բուլղար ժողովրդին![]() 7 նոյեմբերի 2012 - 12:10 AMT PanARMENIAN.Net - Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական հեռագիր է հղել Բուլղարիայի Ուղղափառ Եկեղեցու Սրբազան Սինոդին, հոգևորականությանը և ժողովրդին Բուլղարիայի Ուղղափառ Եկեղեցու հովվապետ Մաքսիմ Պատրիարքի մահվան կապակցությամբ: Հայրապետական ցավակցագրում ասվում է. «Երջանկահիշատակ Մաքսիմ Պատրիարքը մեծ նվիրումով և նախանձախնդրությամբ է հովվել Բուլղարիայի ուղղափառ քրիստոնյաներին: Նրա ջանքերի շնորհիվ Ուղղափառ Եկեղեցին նշանակալի առաջընթաց արձանագրեց Բուլղարիայում հոգևոր կյանքի զարգացման և վերարթնացման գործում: Իբրև ճշմարիտ հովիվ Մաքսիմ Պատրիարքը նաև ուժեղ կամք դրսևորեց` պահպանելու Եկեղեցու ուժն ու միությունը: Մենք ճանաչում էինք նրան իբրև խորը հոգևոր նկարագրի տեր անձի: …Մենք պիտի հիշենք մեր աղոթքներում հանգուցյալ Պատրիարքին և հայցենք Ատծուն` ընդունելու երջանկահիշատակ Մաքսիմ Պատրիարքի հոգին Իր Երկնային Արքայության մեջ»: Նոյեմբերի 9-ին Մաքսիմ Պատրիարքի հուղարկավորության արարողությանը կմասնակցի նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պատվիրակությունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |