Արմեն Մարտիրոսյան. Իշխանության ցանկացած քայլ կոռուպցիայի դեմ պայքարում ողջունելի է![]() 7 նոյեմբերի 2012 - 12:13 AMT PanARMENIAN.Net - Իշխանության ցանկացած քայլ կոռուպցիայի դեմ պայքարում ողջունելի է: Նման տեսակետ այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, անդրադառնալով օրեր առաջ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարությունում հրավիրած հակակոռուպցիոն նիստին, որին մասնակցում էին նաև «Ժառանգության» ներկայացուցիչները: «Կարող են լինել նախադրյալներ. կամ իշխանության PR կլինի, կամ կոռուպցիայի դեմ պայքար: Իշխանությունն ունի բավական միջոցներ «Ժառանգության» առաջարկներն իրականացնելու համար: Այդ առաջարկները տրամաբանված են: Ինչպիսին կլինեն իշխանության քայլերը` իրենց որոշելիքն է», - նշեց Արմեն Մարտիրոսյանը, հավելելով, որ եթե իշխանություններն ընդունեն իրենց առաջարկները, որոնք բաղկացած են 26 կետից, «Ժառանգությունը» պատրաստ է պայքարել կոռուպցիայի դեմ: Անդրադառնալով 2013 թ.-ի բյուջեի նախագծին, Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ այն չի տարբերվում նախորդ տարիների բյուջեների նախագծերից: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |