Վանաձորում կանցկացվի արցախյան ազատամարտի հերոս, ջրագնդորդ Արա Մանուկյանի հուշամրցաշարը![]() 7 նոյեմբերի 2012 - 14:14 AMT PanARMENIAN.Net - Վանաձորի Շավարշ Կարապետյանի անվան մարզադպրոցի լողավազանում նոյեմբերի 11 –ին կանցկացվի արցախյան ազատամարտի հերոս , նախկին ջրագնդորդ Արա Մանուկյանի ավանդական 10 –րդ հուշամրցաշարը: Կազմակերպիչներն են ջրագնդակի հայկական դաշնությունը և ջրագնդակի վետերանների հայկական ասոցիացիան: Մրցաշարի կայացմանը աջակցում են Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի Վանաձորի մասնաճյուղը և Վանաձորի քաղաքապետարանը, հաղորդում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: Մրցաշարի նպատակն է հավերժացնել զոհված ազատամարտիկ Արա Մանուկյանի հիշատակը , ինչպես նաև Վանաձորում ստեղծել ջրագնդակի խմբեր ու մասսայականացնել այն: Հաղթողի կոչման համար կպայքարեն «Երևան», «Մասիս», «Վիկտորիա» և «Ակվա Լենդ» երևանյան թիմերը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |