Մարզերից բերված բոլոր հուշարձանները վերադարձվելու են իրենց տեղերը 7 նոյեմբերի 2012 - 14:28 AMT PanARMENIAN.Net - ՀՀ մարզերից Երևան բերված բոլոր հուշարձանները վերականգնվելու են, մաքրվելու են, ամրակայվելու են և իրենց տեղն են վերադարձվելու: Այս մասին լրագրողներին ասաց Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Անյելկա Գրիգորյանը: Օրերս մամուլում և սոցիալական ցանցերում աղմուկ էր տարածվել, որ մարզերից հուշարձաններ են բերվում, Երևանի թանգարանում պահելու համար, տեղահանվում են գերեզմանաքարեր և քրիստոնեական կոթողներ: Անյելկա Գրիգորյանն ասաց, որ բերվել են առավել վտանգված հուշարձանները, որոնք տուժել են ժամանակից և մարդկային գործոնից: Թանգարանը նախապես ցուցակագրել է առավել վտանգված կոթողները, ներկայացրել ՀՀ մշակույթի նախարարություն, և 63 հուշարձաններից 31-ը տեղափոխվել են Հայաստանի պատմության թանգարանի բակ: Հուշարձանների ամրակայումը տեղում, ըստ տնօրենի, հնարավոր չէ, քանի որ անհարժեշտ են համապատասխան պայմաններ: Նմուշները վերականգնելուց հետո, 2013 թ-ի հունվարի վերջին կբացվի վերականգնված հուշարձանների ցուցահանդեսը: Այն կրելու է «Քարերը ժողովելու ժամանակը» խորագիրը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |