Լևոն Շիրինյան. Կրեմլում միամիտ չեն![]() 7 նոյեմբերի 2012 - 14:40 AMT PanARMENIAN.Net - Ռուս-վրացական հարաբերություններում էական փափոխություններ չեն լինելու, սակայն բարդությունը կայանում է նրանում, որ մինչ Միխայիլ Սահակաշվիլիի պաշտոնավարման ավարտը Վրաստանում իրավիճակը անկայուն է լինելու: Նման տեսակետ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը: Քաղաքագետն, անդրադառնալով Վրաստանում իրականացված իշխանափոխությանը, նշեց, որ Վրաստանում չկա հստակ արտահայտված կուսակցական քաղաքականություն ու դա պահանջելու է նախագահի և վարչապետի միջև շահերի ճշգրտման համար տևական ժամանակ: Ռուս-վրացական հարաբերություններում, ըստ քաղաքագետի, սիրախաղ է լինելու և ենթադրվում է, որ Վրաստանը Աբազիայի և Հարավակին Օսեթիայի վերադարձն է ակնկալելու: Այսուհանդերձ նա գտնում է, որ Ռուսաստանի Դաշնությունը Աբխազիան և Հարավայն Օսեթիան չի նվիրի Վրաստանին.«Կրեմլում միամիտ չեն», -նշեց բանախոսը: Լևոն Շիրինյանն ասաց, թե չպետք է մոռանալ, որ Վրաստանի նորանշանակ վարչապետ Բիձինա Իվանիշվիլին բիզնեսմեն է և Ռուսաստանի հետ հարաբերություններում փորձելու է ակտիվացնել տնտեսական ոլորտը, որը մինչ այս սառեցված է եղել: Ստեղծված իրավիճակում Հայաստանի անելիքների մասին խոսելիս Լևոն Շիրինյանն ընդգծեց. «Մեր ղեկավարությունը պարտավոր է ուշադիր հետևել վրացական խաղին, որպեսզի սխալներ թույլ չտա»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |