Մելիք Մավիսակալյանի 75-ամյակին նվիրված համերգ` Արամ Խաչատրյան համերգասրահում![]() 7 նոյեմբերի 2012 - 15:32 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 8-ին Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում տեղի կունենա կոմպոզիտոր Մելիք Մավիսակալյանի 75-ամյակին նվիրված համերգ: Հոբելյանական համերգը կազմակերպվել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ: Նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը այսօր մամուլի ասուլիսում նշեց, որ ծրագրում կհնչեն կոմպոզիտորի հայտնի և անհայտ ստեղծագործություններ: «Կհնչի հայտնի կոնցերտ-պոեմը ջութակի և նվագախմբի համար` նվիրված Առնո Բաբաջանյանի հիշատակին, «Սայաթ-Նովա» ֆանտազիան սիմֆոնիկ նվագախմբի համար: Իսկ նորահայտ ստեղծագործություններից կառանձնացնեի ջութակի կոնցերտը»,- ասաց նա` հավելելով, որ կան Մավիսակալյանի ստեղծագործություններ, որոնք նվագախումբը կկատարի հետագայում: Մելիք Մավիսակալյանն իր հերթին նշեց, որ երբևէ չի սիրել հոբելյաններ նշել: «Համերգի կազմակերպման առիթը իմ ջութակի կոնցերտն էր, որին խնդրել էի ուշադրություն դարձնել Էդուարդ Թոփչյանին, և նա, հաշվի առնելով, որ այս տարի 75-ամյակս է, առաջարկեց հոբելյանական համերգ կազմակերպել իմ հեղինակային ստեղծագործությունների կատարմամբ»,- նշեց նա: Համերգի ժամանակ կհնչի նաև Վասպուրականի խմբերգերի շարք, ելույթ կունենան մենակատարներ Անուշ Նիկողոսյանը (ջութակ), Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Ռոբերտ Մլքեյան): ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |