Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը շնորհավորել է Օբամային` ԱՄՆ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ

Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը շնորհավորել է Օբամային` ԱՄՆ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը իր ջերմ շնորհավորանքներն է փոխանցել Բարաք Օբամային` ԱՄՆ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

Ռասմուսսենի հայտարարությունում ընդգծվում է, որ «նախագահ Օբաման ցուցաբերել է ակնհայտ լիդերություն` Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի կենսակարևոր կապը պահպանելու հարցում»:

Ռասմուսսենն ակնկալում է սերտ համագործակցություն, որպեսզի դաշինքը կարողանա արդյունավետ գործել արագ փոփոխվող աշխարհի նոր սպառնալիքների դեմ, հաղորդում է Ինտերֆաքսը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---