ՆՓԱԿ-ում բացվեց «Ոգու պատուհաններ` իմ ճամփորդությունները իսլամական աշխարհում» ցուցահանդեսը

ՆՓԱԿ-ում բացվեց «Ոգու պատուհաններ` իմ ճամփորդությունները իսլամական աշխարհում» ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Այսօր Նորարարական փորձարարական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) բացվեց ամերիկաբնակ լուսանկարչուհի Ալեքսանդրա Ավագյանի անհատական ցուցահանդեսը:

Մինչ ցուցահանդեսի բացումը, Սիվիլիթաս հիմնադրամը քննարկում էր կազմակերպեղ լուսանկարչուհու հետ, որին ներկա էր նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:

Ալեքսանդրա Ավագյանի անունը ծանոթ է պատերազմական տարիների Հայաստանի, ինչպես նաև վերջերս National Geographic-ի համար նրա արած լուսանկարների շնորհիվ:Նա, որպես բարդ իրավիճակներում և վայրերում աշխատելու փորձ ունեցող ֆոտոլրագրող, վերջերս եղել է աշխարհի մահմեդական համայնքներում:

Ավագյանը երկու տարի ապրել է Գազայում: Նա երկար ժամանակ ճամփորդել է Պաղեստինի առաջնորդ Յասեր Արաֆաթի հետ, որը նրան լուսանկարելու մեծ արտոնություններ էր տվել:

Ցուցահանդեսը կրում է «Ոգու պատուհաններ` իմ ճամփորդությունները իսլամական աշխարհում» խորհագիրը: Ցուցահանդեսը կշարունակվի մինչև դեկտեմբերի 15-ը: Կլինի նաև վարպետության դաս:

Նախագիծը մասամբ ֆինանսավորել է ԱՄՆ պետքարտուղարությունը:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---