Մինչև տարեվերջ կլուծվի Հայաստանում Իրաքի դեսպանի նշանակման հարցը

Մինչև տարեվերջ կլուծվի Հայաստանում Իրաքի դեսպանի նշանակման հարցը

PanARMENIAN.Net - Բաղդադում այսօր կայացավ Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի անդրանիկ նիստը` ՀՀ փոխվարչապետ,տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի և Իրաքի Հանրապետության փոխվարչապետ Ռոշ Նուրի Շաուեյսի համանախագահությամբ:

Հայաստանի և Իրաքի պատվիրակությունների ղեկավարները ներկայացրեցին երկրների տնտեսական իրավիճակը, ինչպես նաև քննարկեցին տնտեսական, առևտրի,ներդրումների և գիտատեխնիկական համագործակցությանն առնչվող հարցեր: Երկուստեք կարևորվեց առևտրատնտեսական հարաբերությունների ևապրանքափոխանակության մակարդակի բարձրացման ու ընդլայնման անհրաժեշտությունը:

Իրաքյան կողմը տեղեկություններ ներկայացրեց Հայաստանում դեսպանատան վերաբացման ուղղությամբ կատարվող աշխատանքների մասին: Նշվեց, որ մինչև տարեվերջ կլուծվի նաև Հայաստանում Իրաքի դեսպանի նշանակման հարցը: Իրաքյան կողմը նաև տեղեկացրեց, որ հետաքրքրությամբ են ծանոթացել Բաղդադի միջազգային 39-րդ առևտրի ցուցահանդեսում Հայաստանի տաղավարում ներկայացվածարտադրանքին: Առաջարկ եղավ կազմակերպել հայկական արտադրանքի առանձին ցուցադրություն: Պայմանավորվածություն ձեռք բերվեց անցկացնել հայ-իրաքյան գործարարհամաժողով, որի շրջանակում էլ կարող է կազմակերպվել նշված ցուցահանդեսը, հայտնում է ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---