Նաիրա Զոհրաբյան. Այսօր կամ վաղը կդիմենք բոլոր քաղաքական ուժերին![]() 7 նոյեմբերի 2012 - 17:27 AMT PanARMENIAN.Net - ԲՀԿ-ն այսօր կամ վաղը կդիմի բոլոր քաղաքական ուժերին, վերահաստատելով իր առաջարկը՝ քաղաքական կոնսուլտացիաներ սկսելու վերաբերկալ: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Նա նշեց, որ հրավիրվելիք քաղաքական խորհրդակցություններին կքննարկեն նաև այլ օրակարգային հարցերը, որոնք կառաջարկեն այլ կուսակցությունների ներկայացուցիչները: Հիշեցնենք, որ երեկ Նաիրա Զոհրաբյանը հայտարարություն էր տարածել խորհրդակցություններ անցկացնելու վերաբերյալ և կարևորել էր ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելը՝ դեպի 100%-անոց համամասնականի անցումը, որն էլ կբերի երկիրը կառավարման խորհրդարանական տարբերակի անցման: «Մենք գիտենք, որ այս գաղափարն առաջարկվում է քննարկման այլ քաղաքական ուժերի կողմից ևս: Մենք կարծում ենք, որ այս մոտեցումը նախագահական ընտրություններում կարող է դառնալ տարբեր քաղաքական ուժերի համախմբման և համագործակցության լուրջ գաղափարական հենք»,-ասված է Նաիրա Զոհրաբյանի հայտարարության մեջ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |