Իրաքն ու Հայաստանը կհամագործակցեն նավթագազային արդյունահանման բնագավառում![]() 7 նոյեմբերի 2012 - 17:39 AMT PanARMENIAN.Net - Բաղդադում այսօր կայացավ Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի անդրանիկ նիստը` ՀՀ փոխվարչապետ,տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի և Իրաքի Հանրապետության փոխվարչապետ Ռոշ Նուրի Շաուեյսի համանախագահությամբ: Էներգետիկայի և բնական պաշարների բնագավառում փոխգործակցության ծրագրի մշակման պայմանավորվածություն ձեռք բերվեց: Կողմերը համաձայնության եկան համագործակցել նավթագազային արդյունահանման բնագավառում: Կողմերը կարևորեցին նաև կայուն օդային հաղորդակցության հաստատման ուղղությամբ աշխատանքները: Ձեռք բերվեցին կոնկրետ պայմանավորվածություններ` մի շարք ոլորտներում համաձայնագրերի ստորագրման, համատեղ ծրագրերի իրականացման, գործարար ուղիղշփումների ակտիվացման, ներդրումներին վերաբերող տեղեկատվական նյութերի, փորձի փոխանակման վերաբերյալ: Պայմանավորվածություն ձեռք բերվեց նաև աշխատանքային խմբի ստեղծման վերաբերյալ, որը կզբաղվի երկու երկրների միջև ցամաքային հաղորդակցության արդյունավետ ուղիների հնարավորությունների ուսումնասիրմամբ, կներկայացնի առաջարկություններ, հայտնում է ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |