Շենգավիթ վարչական շրջանը նոր դատախազ ունի

PanARMENIAN.Net - ՀՀ գլխավոր դատախազի հրամանով Գևորգ Երեմյանը նշանակվել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ` ազատվելով Շենգավիթ վարչական շրջանի դատախազի պաշտոնից: Իսկ Շենգավիթ վարչական շրջանի դատախազ է նշանակվել Արթուր Դավթյանը՝ ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնից:

ՀՀ գլխավոր դատախազի մեկ այլ հրամանով Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազի տեղակալ է նշանակվել Լևոն Չարխիֆալակյանը: Այդ մասին հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---