Հազարամյակների պատմություն ունեցող Հայաստանում գինու նկատմամբ ուշադրությունը նվազել է![]() 7 նոյեմբերի 2012 - 19:06 AMT PanARMENIAN.Net - Հայերը վերջին տարիներին նախապատվությունը տալիս են ոչ թե գինուն են, այլ օղուն, այնինչ դարերի ընթացքում հայկական սեղանները զարդարել են գինով: Այսօր` գինու ազգային օրն է, և այս կապակցությամբ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ գինեգործ Կարո Հակոբյանն ասաց, որ դժվար է միանշանակ պատասխանել, թե որ երկրի գինին է ավելի լավը: Սակայն մի բան հստակ է՝գինին մշակույթ ունեցող խմիչք է: Գինու ամեն տեսակ իր պատմությունն ունի, կարևոր է գինու մատուցման ձևը: Բացի դրանից, գինին թավշյա տրամադրություն է ստեղծում: Գինին ունի ավելի քան 800 հատկանիշ, որով կարելի է բնութագրել այն: Գինեգործության հազարամյակների պատմություն ունեցող Հայաստանում գինու նկատմամբ ուշադրությունը նվազել է: Հայերի նախասիրությունների փոփոխությունն այսպես է բացատրում.«Մենք սիրում ենք դուր գալ ուրիշներին»: Մասնագետները վստահեցնում են՝ ֆրանսիացիները սրտամկանի ինֆարկտ ավելի քիչ են ստանում, քանի որ գինի օգտագործելու մշակույթ ունեն: Գինու օգտագործումը պետք է տոն դառնա,- ասում են նրանք: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |