Ռուսաստանը պատրաստվում է Հայաստանի հետ համաձայնագիր ստորագրել ՀՕՊ միավորված համակարգի մասին![]() 7 նոյեմբերի 2012 - 19:32 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է կառավարության առաջարկը՝ Ղազախստանի հետ համաձայնագիր ստորագրել հակաօդային պաշտպանության տարածաշրջանային միասնական համակարգ ստեղծելու մասին: Սպասվում է, որ Ռուսաստանի և Ղազախստանի ՀՕՊ միասնական համակարգի ստեղծման նախագիծը պատրաստ կլինի մինչև 2012-ի վերջ: Այն մասին, որ Ռուսաստանը մտադիր է մինչև տարեվերջ Ղազախստանի հետ ավարտել բանակցություններն ՀՕՊ միասնական համակարգի ստեղծման մասին, հուլիսի սկզբին հայտարարել է ՀՕՊ հարցերով ՌՕՈՒ գլխավոր հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Պավել Կուրաչենկոն: Նա նաև հաղորդել է, որ նման համաձայնագիր է պատրաստվում Հայաստանի հետ, միայն այդ համակարգը կունենա միավորվածի կարգավիճակ, այլ ոչ թե միասնական այն պատճառով, որ Ռուսաստանը և Հայաստանն ընդհանուր սահման չունեն: Այսօրվա դրությամբ ՀՕՊ միասնական համակարգ ունեն միայն Ռուսաստանը և Բելառուսը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |