Սերժ Սարգսյան. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Բուլղարիայի հետ հարաբերությունների խորացմամբ![]() 7 նոյեմբերի 2012 - 20:01 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Բուլղարիայի Հանրապետության հաշվիչ պալատի նախագահ Վալերի Դիմիտրովին: Սերժ Սարգսյանը ողջունել է հյուրին և ընդգծել, որ Հայաստանը մեծապես շահագրգռված է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում բարեկամ Բուլղարիայի հետ հարաբերությունների խորացմամբ: Երկու ժողովուրդների վաղեմի բարեկամությունը, Հանրապետության ղեկավարի համոզմամբ, ամուր հիմք և նպաստավոր պայմաններ է ստեղծել միջպետական հարաբերությունների բնականոն զարգացման համար: Նախագահի խոսքով, Բուլղարիայի հաշվիչ պալատի նախագահի այցը Հայաստանի վերահսկիչ պալատի հետ գործընկերային կապերն ամրապնդելու և համագործակցությունն ընդլայնելու փոխադարձ պատրաստակամության վկայությունն է, որը կարևոր է նաև միջպետական հարաբերությունների զարգացման տեսանկյունից: Հանրապետության նախագահը եվրամերձեցման ճանապարհն ընտրած Հայաստանի համար կարևորել է նաև ԵՄ անդամ Բուլղարիայի հետ բարեփոխումների իրականացման գործում փորձի փոխանակումը: Բուլղարիայի հաշվիչ պալատի նախագահը նշել է, որ այցի շրջանակներում նախատեսում է Հայաստանի վերահսկիչ պալատի իր գործընկերոջ հետ երկու երկրների բարձրագույն վերահսկիչ կառույցների միջև համագործակցության վերաբերյալ փաստաթուղթ ստորագրել, որն ավելի կամրապնդի երկկողմ կապերն ու համագործակցության հետագա ընդլայնման հիմք կդառնա: Վալերի Դիմիտրովը մեծագույն հարգանքով է խոսել երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում զգալի դերակատարություն ունեցող բուլղարահայ համայնքի մասին, որը նրա խոսքով, իր նշանակալի ավանդն ունի նաև Բուլղարիայի մշակութային, տնտեսական ու հասարակական-քաղաքական կյանքում, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը:
![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |