Հայաստանի և Վրաստանի հարաբերությունների ամրապնդումը. Բաքուն արդեն բացահայտ սպառնում է Թբիլիսիին![]() 7 նոյեմբերի 2012 - 20:51 AMT PanARMENIAN.Net - «Եթե Հայաստանի հետ երկաթուղային կապը վերականգնվի (Աբխազիայի տարածքով), ապա Ադրբեջանը կարող է աջակցել Աբխազիայում և Հարավային Օսեթիայում անջատողական ռեժիմներին»,- հայտարարել է Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր Մուսա Գասիմլին: Աբխազիայի տարածքով Ռուսաստանի և Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու հնարավորության մասին հայտարարությամբ հանդես է եկել Վրաստանի նոր վարչապետ Բիձինա Իվանիշվիլին: Ինչպես գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Իվանիշվիլիի հայտարարությունը «անհանգստություն է առաջացնում» Ադրբեջանում: Փորձագետները կարծում են, որ Վրաստանի վարչապետի նոր քաղաքականությունը կարող է վնասել Ադրբեջանի հետ հարաբերություններին: «Եթե հայամետ քաղաքականությունը շարունակվի, ապա Ադրբեջանը ստիպված կլինի համապատասխան քայլեր ձեռնարկել»,- ասել է Գասիմլին: «Եթե Իվանիշվիլին շարունակի իր փորձերը Հայաստանի հետ երկաթուղային կապերը վերականգնելու ուղղությամբ, ապա Ադրբեջանը կարող է դադարեցնել Վրաստանում տնտեսական կապերը և աջակցել Աբխազիայում և Հարավային ՕՍեթիայում անջատողական ռեժիմներին»,- ասել է նա, հաղորդում է Day.az-ը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |