Սիրիայի ընդդիմության առաջնորդ. Ֆրանսիան խոստացել է զնեք առաքել սիրիական ընդդիմությանը, եթե այն համախմբվի

Սիրիայի ընդդիմության առաջնորդ. Ֆրանսիան խոստացել է զնեք առաքել սիրիական ընդդիմությանը, եթե այն համախմբվի

PanARMENIAN.Net - Ֆրանսիան խոստացել է զենք առաքել սիրիական ընդդիմությանը, եթե այն կարողանա համախմբվել, պնդում է ընդդիմադիր առաջնորդներից մեկը՝ Ռիյադ Սեյֆը:

Ինչպես գրում է Guardian-ը, Սեյֆն այդ մասին ասել է Քաթարի մայրաքաղաք Դոհայում կայացած Սիրիական ազգային խորհրդի համաժողովում: Նրա խոսքով, Օլանդը նրան զենք է խոստացել սիրիական ընդդիմության միավորման դեպքում:

Ավելի վաղ ԵՄ դիվանագիտական առաքելության ղեկավար Քեթրին Էշթոնը կոչ է արել միջազգային հանրության բոլոր երկրներին զենք չմատակարարել Սիրիա, որտեղ չեն դադարում բախումները կառավարական զորքերի և ապստամբների միջև, հաղորդում է Ռոսբալտը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---