Ֆրունզե Հայթյան. Հայաստանում հացի մոտ մեկ երրորդի ծագումն անհայտ է 8 նոյեմբերի 2012 - 13:00 AMT PanARMENIAN.Net - Հացը չի թանկացել, թանկացել է ցորենը: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսում ասաց Հայաստանի սպառողների ասոցիացիայի Մարքեթինգի և մոնիթորինգային հետազոտությունների պատասխանատու, սննդի որակի աուդիտոր Ֆրունզե Հայթյանը: «Թանկացումը միջինը 7-10% է կազմում` կախված հացի տեսակից: Մի շարք երկրներ այսօր ցորենի խնդիր ունեն, շատերը հրաժարվել են այն արտահանել: Դա է նաև պատճառներից մեկը, որ այսօր Հայաստանում հացի մոտ մեկ երրորդի ծագումն անհայտ է: Կան տնայնագործ հաց թխողներ, որոնք գրանցված չեն: Այդ հացը չի մակնիշվում, և սպառողը չգիտի` ինչ հաց է գնում»,- նշեց նա : Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանն իր հերթին ընդգծեց, որ նման թվով չգրանցված հաց արտադրողների կողքին կան նաև մի շարք անհատներ, որոնք կարող են 25 հազ. դրամ վճարել բյուջե լիցենզիայի համար և հաց թխել ու վաճառել: «Այդպիսով հացի որակը անվերահսկելի է դառնում: Մենք պահանջում ենք, որպեսզի նրանք ոչ միայն լիցենզիա ստանան, այլև փուռը համապատասխանի բոլոր սանիտարական պահանջներին, նորագույն տեխնոլոգիաների կիրառման և այլ կարևոր պայմաններին»,- ասաց նա: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության |