Վարդան Դևրիկյան. Հայաստանում ընդդիմությունն արժէ 5000 դրամ

Վարդան Դևրիկյան. Հայաստանում ընդդիմությունն արժէ  5000 դրամ

PanARMENIAN.Net - Հայաստանին պետք է ոչ թե իշխանափոխություն, այլ իշխանության բարեփոխումներ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԳԱԱ Գրականության ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Դևրիկյանը: Նրա խոսքով` ընդդիմությունը Հայաստանում պահանջում է պաշտոն, և ոչ թե բարեփոխում: Ինչ վերաբերում է այս տարվա խորհրդարանական ընտրությունների ընթացքում ընտրակաշառք բաժանելուն, ապա նա գտնում է, որ եթե մեկն իր ձայնը վաճառում է 5000 դրամով, նշանակում է, որ այդ գումարն ավելի մեծ արժեք ունի, քան ընդդիմությունը:

Դևրիկյանը նաև գտնում է, որ ընդդիմությունից նոր երիտասարդ դուրս չի գալիս, որովհետև ավագները չեն թողնում: Նա որպես օրինակ բերեց ՀԱԿ-ին:

Քանդակագործ Լևոն Թոքմաջյանը, համաձայնվելով Դևրիկյանի հետ, ասաց, որ այս պահին նա երկրի նախագահի միակ թեկնածու է տեսնում գործող նախագահ Սերժ Սարգսյանին: Նա նույնպես դեմ է իշխանափոխությանը, քանի որ, ըստ նրա, Սերժ Սարգսյանը այդ պաշտոնի համար միակ հավասարակշռված քաղաքական գործիչն է:

 Ուշագրավ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---