ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԵՐԸ` ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՀԱՇՏԵՑՆԵԼՆ Է 3 մայիսի 2005 - 10:41 AMT PanARMENIAN.Net - Ինչպես ԵՄ անդամակցության այլ թեկնածուներ, Թուրքիան եւս պետք է բոլոր նախադրյալներն ունենա դրա համար, նշել է ԳԴՀ արտգործնախարարության Մարդու իրավունքների եւ հումանիտար օգնության հարցերով Դաշնային կառավարության լիազոր, Բունդեսթագի «Կանաչների միության» խմբակցության համանախագահ Կլաուդիա Ռոտը: Նրա խոսքերով` հայկական հարցը բավականին կարեւոր հարց է, եւ սեփական պատմության հետազոտությունները պետք է բխեն հենց Թուրքիայի շահերից: «1915 թվականի իրադարձությունները դա անկասկած մարդկության դեմ հանցագործություն է»,- նշել է Կլաուդիա Ռոտը: «Մենք` գերմանացիներս, պատմական պատասխանատվություն ենք կրում Հոլոկոստի համար եւ գիտենք, թե ինչքան կարեւոր է այդ մասին հիշելը»,- նշել է նա: Նա հույս է հայտնել , որ Թուրքիան այնուամենայնիվ «կարող է հանել արգելքը եւ զբաղվել Հայաստանի հետ հարաբերությունների հարցով»: Նա նաեւ հիշեցրել է 1915 թվականի իրադարձություններին գերմանացիների մասնակցության մասին: Գերմանական Կայսրության Ռազմա-քաղաքական ղեկավարությունը իրազեկ է եղել այն մասին, թե ինչ է կատարվում Անաթոլիայում, սակայն չի միջամտել: Նա նաեւ վստահություն է հայտնել Հայոց ցեղասպանության փաստերի ուսումնասիրման հարցերով հայ-թուրքական համատեղ հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտության առնչությամբ, սակայն նրա խոսքերով` հանձնաժողովը պետք է իրոք անկախ լինի: «Գերմանիայի դերն այդ հարցում կայանում է նրանում, որ նա նպաստի Թուրքիայի եւ Հայաստանի հաշտեցմանը»,- հայտարարել է Ռոտը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ՌԴ ԱԳՆ․ ՀԱՊԿ-ը կվերանայի 2024-ի բյուջեն, քանի որ ՀՀ–ն հրաժարվում է վճարել անդամավճարը Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նոր Նորքի թաղապետը՝ Զախարովային․ ՌԴ-ն չի կարող հաղթել Ուկրաինային Նա ասել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է կրկին այցելել Բուչա Մոսկվան բողոքի նոտա է հղել Երևանին ՀՀ դեսպանի` Բուչա այցի կապակցությամբ Մոսկվան դա որպես ոչ բարեկամական քայլ է որակել Բագրատ սրբազանը կողմնակիցների հետ գիշերել է Բաղրամյան պողոտայում․ Վրաններ են դրվել «Սկսում ենք մեր շարժման վերջնական փուլը»,–ասել է Բագրատ սրբազանը հունիսի 9–ի հանրահավաքում |