«Մեղրի» ՀԷԿ-ի կառուցումը կխթանի հայ-իրանական տնտեսական հարաբերությունների զարգացումը![]() 8 նոյեմբերի 2012 - 15:01 AMT PanARMENIAN.Net - «Մեղրի» ՀԷԿ-ի կառուցումը կխթանի հայ-իրանական տնտեսական հարաբերությունների զարգացումը: Նման կարծիք են հայտնել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու ՀՀ և ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի իրանական կողմի համանախագահ, Իրանի էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուն Արաքս գետի վրա ՀԷԿ-ի հիմնարկեքի արարողությունից հետո ունեցած հանդիպման ժամանակ: Մաջիդ Նամջուն վստահեցրել է, որ Հայաստանի էներգետիկայի նախարարի հետ շարունակելու են էներգետիկ և այլ ոլորտներում նախատեսված համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ շահագրգիռ և ակտիվ աշխատանքը՝ ի նպաստ երկու բարեկամ ժողովուրդների և պետությունների: Հայաստանն ու Իրանը ՀԷԿ-ի շինարարության մասին համաձայնագիրը ստորագրել են 2007թ., այն վավերացվել է ՀՀ և Իրանի խորհրդարաններում 2008-ին: 2011թ. դեկտեմբերի 23-ին Հայաստանի ու Իրանի նախագահները հանձնարարել են երկու երկրների նախարարներին ձեռնամուխ լինել նախագծի գործնական իրականացմանը 2012թ.: Հայաստանն ու Իրանը սահմանային Արաքս գետի վրա կկառուցեն Հարավային Կովկասի երկու ամենահզոր ՀԷԿ-երը՝ հայկական կողմից այն կլինի Մեղրիում, իսկ Իրանի կողմից՝ Կարաչիլարում: Շինարարությունը զուգահեռ կընթանա, ինչը թույլ կտա օպտիմալացնել ծախսերը 10-15 տոկոսով: Կայաններից յուրաքանչյուրը տարեկան կտա 793 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա: Մեղրիի ՀԷԿ-ի հաշվարկային հզորությունը կկազմի 130ՄՎտ: Շինարարությունը կտևի 5 տարի, այն գնահատվում է 323 մլն դլոար, որը կներդնի Իրանական ներդրումային ընկերությունը: Շինարարության ավարտից հետո օբյեկտը 15 տարի կշահագործի իրանական Farat-Sepasat ընկերությունը: Արտադրված էլեկտրաէներգիան կառաքվի Իրան, որի հաշվին կմարվի իրանական կողմի ներդրված գումարը: 15 տարի շահագործվելուց հետո ՀԷԿ-ը կդառնա Հայաստանի սեփականությունը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |