«Երեկ, այսօր, վաղը» ցուցահանդեսը նվիրված է Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների 20-ամյակին

«Երեկ, այսօր, վաղը» ցուցահանդեսը նվիրված է Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների 20-ամյակին

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 10-ին ժամը 15:00-ին Երևանում «Մոսկվայի տանը» կբացվի «Երեկ, այսօր, վաղը» ֆոտոցուցահանդեսը՝ նվիրված Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին:

Ինչպես հաղորդում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մամլո ծառայությունը, միջոցառմանը կմասնակցեն Հայաստանում ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն, ռուս դիվանագետներ, Հայաստանի նախարարությունների ներկայացուցիչներ, գիտական և ստեղծագործական մտավորականություն:

Ցուցահանդեսը կտևի մինչև նոյեմբերի 13-ը:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---