ՕԵԿ-ին չեն հրավիրել մասնակցելու քաղաքական խորհրդակցությունների![]() 8 նոյեմբերի 2012 - 16:16 AMT PanARMENIAN.Net - «Օրինաց երկիր» կուսակցությունը քաղաքական խորհրդակցություններին մասնակցելու պաշտոնական հրավեր ԲՀԿ-ից չի ստացել: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Այն հարցին, թե, եթե լինի հրավեր ՕԵԿ-ը կմասնակցի քաղաքական կոնսուլտացիաներին, Հեղինե Բիշարյանը պատասխանեց.« Եթե լինի հրավեր, ապա կուսկցությունը կքննարկի»: Հիշեցնենք, որ նախօրեին ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ խորհրդակցությունների են հրավիրելու բոլոր քաղաքական ուժերին.« Հրավիրվելիք քաղաքական խորհրդակցություններին կքննարկվեն նաև այլ օրակարգային հարցեր, որոնք կառաջարկեն այլ կուսակցությունների ներկայացուցիչներ»: Նշենք նաև, որ ԲՀԿ-ն մտադիր է տարբեր քաղաքական ուժերի հետ քննարկել 100%-անոց համամասնական ընտրակարգի և կառավարման խորհրդարանական համակարգի անցնելու վերաբերյալ առաջարկները՝ դրանք համարելով օրակարգային հարցեր: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |