Գյումրու քաղաքապետն ու Լեհաստանի դեսպանը քննարկել են Բելիստոկ և Գյումրի քաղաքների միջև հարաբերությունների ստեղծման հարցը![]() 8 նոյեմբերի 2012 - 16:31 AMT PanARMENIAN.Net - Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր ընդունել է Հայաստանում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկուն: Քաղաքապետը դեսպանին ներկայացրել է Գյումրիում տիրող ընդհանուր պատկերը, ինչպես նաև տեղեկացրել առանձին ոլորտներում կոնկրետ ուղղություններով արդեն մեկնարկած աշխատանքների մասին: Դեսպան Զդիսլավ Ռաչինսկին շնորհավորել է Սամվել Բալասանյանին քաղաքապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթել բեղմնավոր գործունեություն: Գյումրու քաղաքապետն ու Լեհաստանի դեսպանը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք թեմաներ, մասնավորապես, Գյումրիում բնակվող ազգությամբ լեհերի համար լեհերենի դասընթացների կազմակերպման համար անհրաժեշտ շենքային պայմանների ապահովման, Գյումրու և լեհական Բելիստոկ քաղաքների միջև երկկողմ հարաբերությունների ստեղծման և ներդրումային ոլորտին վերաբերող տարաբնույթ հարցեր: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |