Դերենիկ Ոսկանյան. Բռնցքամարտի ԱԱ վերջնական կազմը կորոշվի երկու շաբաթից![]() 8 նոյեմբերի 2012 - 16:33 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականը ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում` նախապատրաստվելով Երևանում կայանալիք աշխարհի առաջնությանը: Հավաքականի գլխավոր մարզիչ Դերենիկ Ոսկանյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ կազմի հարցում գրեթե կողմնորոշվել է: «Հիմա ամեն քաշային կարգում մարզվում են երկուական բռնցքամարտիկներ: Աշխարհի առաջնության վերջնական կազմը կորոշվի երկու շաբաթից, երբ Աբովյանում անցկացնենք վերջին մարզումային փուլը»,- ասաց Ոսկանյանը: Հայաստանը աշխարհի առաջնությունում կներկայացնեն 10 բռնցքամարտիկներ: Մարզիչը նշեց, որ նրանից 5-6 բռնցքամարտիկները ունակ են մեդալներ նվաճելու. «Թիմի տղաները բոլորն էլ լավ մարզավիճակում են: Նրանց մեջ կան Եվրոպայի և աշխարհի առաջնությունների մեդալակիրներ, միջազգային մրցաշարերի հաղթողներ: Բացի այդ, մեր երկրում է ընթանալու առաջնությունունը, ու սա մեզ շատ պետք է օգնի, որպեսզի էլ ավելի լավ ներկայանանք»: Աշխարհի առաջնությունը տեղի կունենա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նոյեմբերի 25-ից մինչև դեկտեմբերի 8-ը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |