«ՅուՏէյր» ավիաընկերությունը գործարկում է Սոչի-Երևան չվերթը![]() 8 նոյեմբերի 2012 - 18:26 AMT PanARMENIAN.Net - «ՅուՏէյր» ավիաընկերություն» ԲԲԸ-ն (UTair Aviation) չվերթների ցանցի ընդլայնման շրջանանկներում 2012-ի դեկտեմբերի 25-ից կգործարկի Սոչի-Երևան նոր միջազգային չվերթը: Չվերթը կիրականացվի երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին Սոչիից ժամը 00:20-ին, Երևանից՝ ժամը 02:40-ին (յուրաքանչյուր օդանավակայանի համար նշված է տեղի ժամանակը) Boeing 737-500 ինքնաթիռով: Թռիչքի տևողությունը կկազմի 1 ժամ 20 րոպե: «ՅուՏէյր» ավիաընկերությունը չվերթներ է կատարում նաև Երևանից Միներալնիե Վոդի, Դոնի Ռոստով և Սուրգուտ, Սոչիից՝ Մոսկվայի Վնուկովո օդանավակայան: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |