Փորձագետ. Աբխազիայի երկաթգծի վերականգնումը մեծ նշանակություն կունենա տարածաշրջանի երկրների համար![]() 8 նոյեմբերի 2012 - 18:14 AMT PanARMENIAN.Net - Վերջերս Վրաստանը շրջանառության մեջ դրեց Աբխազիայի երկաթգծի վերականգնման հարցը: «Երկաթգծի վերականգնումը դրական կանդրադառնա ոչ միայն Ռուսաստանի և Վրաստանի, այլև Հայաստանի վրա: Երկաթգիծը քաղաքական և տնտեսական մեծ նշանակություն կունենա տարածաշրջանի երկրների համար և, առհասարակ, մեծ քայլ կլինի տարածաշրջանային աշխարհաքաղաքական կոնտեքստում»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նկատեց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը: Հիշեցնենք, որ Վրաստանի՝ Ռուսաստանի հետ ռեինտեգրացիայի պետնախարար Պաատա Զաքարեշվիլին հայտարարել էր, որ մոտ ապագայում Վրաստանի իշխանությունն ամեն ինչ կանի Աբխազիայի հակամարտությունը լուծելու համար: Նախարարն ասել է, որ առաջին հերթին խոսքը Վրաստան-Ռուսաստան երկաթգծի աշխատանքը վերսկսելու մասին է: Ավելացնենք, որ երկաթգիծը չի գործում արդեն 20 տարի: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |