Ռուսները դեմ են դպրոցներում կրոնական հագուստի պարագաներ կրելուն

Ռուսները դեմ են դպրոցներում կրոնական հագուստի պարագաներ կրելուն

PanARMENIAN.Net - Ռուսներն անթույլատրելի են համարում հանրակրթական դպրոցում կրոնական պատկանելության ցուցադրումը: Այդ մասին վկայում են Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի տվյալները, հաղորդում է ՌԲԿ-ն:

Կենտրոնի տվյալներով, ռուսների 53 տոկոսը դեմ է, որպեսզի սովորողները կրեն կրոնական հագուստի պարագաներ: Այդպես են կարծում աթեիստները (57 տոկոս), մոսկվացիները և պետերբուրգցիները՝ (76 տոկոս), նախակենսաթոշակային տարիքի հարցվածները՝ (59 տոկոս): Դրա մեջ դատապարտելի ոչինչ չեն տեսնում երիտասարդները (43 տոկոս), մահմեդականները՝ (42 տոկոս):

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---