Հունաստանում Հայաստանի դեսպանությունում տեղի է ունեցել Պետրոս Ասլանյանի նկարների ցուցահանդեսի բացումը

PanARMENIAN.Net - Հունաստանում Հայաստանի դեսպանության շենքում տեղի է ունեցել սփյուռքահայ նկարիչ Պետրոս Ասլանյանի նկարների ցուցահանդեսի բացումը:

Հանդիսությանը ներկա էին Հունաստանի օրենսդիր և գործադիր իշխանությունների, միջազգային ու հասարակական կազմակերպությունների, մշակույթի և արվեստի ներկայացուցիչներ, գործարարներ, ինչպես նաև հունահայ համայնքի ներկայացուցիչներ:

Ողջույնի խոսքով հանդես եկան Հունաստանում ՀՀ դեսպանության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Մինաս Մարտիկյանը և արվեստաբան, թարգմանիչ Հակոբ Ջելալյանը:

Ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են նկարչի 40 աշխատանք, տևելու է մինչև նոյեմբերի 18-ը: Այդ ընթացքում ինչպես արվեստի գիտակները, այնպես էլ հույն և հունահայ հասարակայնության լայն շրջանակներ հնարավորություն կունենան ծանոթանալ Պետրոս Ասլանյանի ստեղծագործություններին:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---