«Մահմեդականների անմեղությունը» սկանդալային ֆիլմի պրոդյուսերին դատապարտել են մեկ տարի ազատազրկման![]() 8 նոյեմբերի 2012 - 19:46 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում դատարանը մեկ տարվա ազատազրկման է դատապարտել «Մահմեդականների անմեղությունը» սկանդալային ֆիլմի պրոդյուսեր 55-ամյա Մարկ Բասելի Յուսեֆին: Այդ մասին հաղորդում է Associated Press-ը: Դատավճռում նշվում է, որ տղամարդը խախտել է պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու պայմանները բանկային խարդախությունների համար պատժից հետո: Դատավարության ընթացքում Յուսեֆն ընդունել է իր մեղքը, այդ թվում՝ վարորդական իրավունքի վկայականը կեղծելու և կեղծանուններ օգտագործելու մեջ: Հատկանշական է, որ մեղադրանքներից ոչ մեկը չի վերաբերվել սկանդալային ֆիլմին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |